Թուրքիան բավարար խթաններ չունի Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով մի շարք իշխանական քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը խթան կհանդիսանա հայ-թուրքական սահմանը բացելու համար:

«Եվրամիությունը «մեղմ ուժ» ունի եւ դա հանրահայտ է: Եվրոպան չի կարող այս պահին պարտադրման խիստ մեխանիզմներ ներդնել: Շուրջ երեք տասնյակ երկրներ, ամեն մեկն ունի իր երկկողմ համաձայնագրերը, իր շահերը»,-ասաց նա:

Թուրքիան բավարար խթաններ չունի, որպեսզի կարգավորի իր հարաբերությունները Հայաստանի հետ: «Եթե Թուրքիային դրա դիմաց խոստանային ԵՄ անդամակցություն, ապա, հնարավոր է, Անկարան որոշեր փոխել իր քաղաքականությունը: Բայց ոչ ոք նման բան չի առաջարկում, ուստի ես հավատում եմ, որ Եվրոպան կփորձի ինչ-որ ճնշում գործադրել Թուրքիայի վրա»,-ամփոփեց Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am