Ուկրաինայի իրավապահները ազատ են արձակել երիտասարդին, ով նախօրեին Լուցկում հավկիթով կեղտոտել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հագուստը:

Նախօրեին ոստիկանությունը «Խուլիգանություն» հոդվածով գործ է հարուցել՝ Լեհաստանի նախագահի հետ կապված միջադեպի պատճառով: Երբ Կոմորովսկին հուլիսի 14-ին մասնակցում էր Լուցկում Վոլիսկիի ողբերգության 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, ամբոխից մի երիտասարդ է դուրս եկել եւ ձեռքով հարվածել նրա ուսին, ընդ որում նրա ձեռքի մեջ հում ձու է եղել:

«Նրան չեն ձերբակալել, իսկ հարցաքննությունն անցկացվել է դատապաշտպանի եւ դատախազի ներկայությամբ, ուստի չի կարելի խոսել նրա իրավունքների ոտնահարման մասին»,-ՈւՆԻԱՆ-ին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ Վոլինսկի երկրամասի վարչության մամուլի ծառայության ղեկավար Օկսանա Բլիշչիկը:

Նրա խոսքով՝ հայտնի է, որ 21-ամյա տղամարդը Զապորոժսկայա երկրամասի բնակիչ է: Միջադեպի դրդապատճառներն ու պատճառները քննվում են: