Հնդկաստանում աղետի է ենթարկվել ՄիԳ-21-ը, օդաչում զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ հուլիսի 15-ի առավոտյան, Ռաջաստհան նահանգում: Ինչպես հաղորդում է NDTV-ն, տարվա սկզբից Հնդկաստանի ռազմաօդային ուժերը արդեն 5 կործանիչ են կորցրել:
Կործանիչը պլանային ուսումնական թռիչք էր իրականացնում, որի ղեկին եղել է լեյտենանտի կոչումով օդաչու: Ուտարլայի ավիաբազայում վայրէջքի ժամանակ ՄիԳ-21-ը կործանվել է:
Հունիսին նույն ավիաբազայում աղետի է ենթարկվել եւս մեկ ՄիԳ-21, սակայն այն ժամանակ օդաչուներին հաջողվել էր կատապուլտվել եւ նրանք կենդանի էին մնացել:
Այս տարվա սկզբից Հնդկաստանի օդուժը 6 օդանավ է կորցրել, այդ թվում 2 ՄիԳ-21, մեկական ՄիԳ-29, Միգ-27, Սու-30ՄԿԻ, ինչպես նաեւ Մի-17Բ-5 ուղղաթիռ, հաղորդում է Lenta.ru-ն:



























