Հայ-լիտվական 11 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը պաշտոնի ստանձման կապակցությամբ ողջունել եւ շնորհավորել է դեսպանին:

Դեսպան Է. Պետրիկասը հաստատել է համագործակցությունը զարգացնելու լիտվական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ այն կզարգանա ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլ նաեւ բազմակողմ՝ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում: