Ճապոնական խոշոր մեքենաշինարարական IHI կորպորացիան որոշում է կայացրել սկսել ծովային ջրիմուռներից ավիացիոն կենսավառելիքի արտադրությունը: Այն մոտ 10 անգամ էժան է լինելու ներկայիս վառելիքից: Մշակվել են հիմնարար տեխնոլոգիաները, իսկ համապատասխան ձեռնարկությունները գործարկվելու են 2018թ. Հարավ-Արեւելյան Ասիայում եւ Ավստրալիայում, հայտնել է «Նիկկեյ» գործարար թերթը:

Նավթից պատրաստվող ավիացիոն վառելիքի գինը մշտապես աճում է, 2000 թվականից այն աճել է մոտ 14 տոկոսով: Այժմ վառելիքի ծախսը կազմում է օդային փոխադրումների ծախսի 40 տոկոսը: Ավիավառելիքի պահանջարկը շարունակելու է աճել, քանի որ 2020թ. կօգտագործվեն 35 հազար առեւտրային ինքնաթիռներ՝ կրկնակի ավելի, քան հիմա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: