Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Ժորժ Պոմպիդուի անվան Մշակույթի եւ արվեստի ազգային կենտրոնի մոտ ինքնասպան է եղել 80-ամյա տղամարդ: Ինչպես փարիզյան լրատվամիջոցներին հաղորդել են իրավաահները, թոշակառուն ատրճանակ է կիրառել: Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտարարել են, որ նա մահացել է: Հայտնի է, որ ինքնասպանը հետմահու նամակ է թողել, փոխանցում է «Ռոսբալթը»:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին աշխարհահռչակ Աստվածամոր տաճարի խորանի մոտ ինքնասպան էր եղել 78-ամյա գրող, պատմաբան Դոմինիկ Վենները: Նրա ինքնասպանության դրդապատճառների մասին կարելի է դատել իր բլոգում թողած գրառումից, որում նա կոչ էր արել պայքարել միասեռ ամուսնությունների «խայտառակ» օրենքի դեմ:



























