Պակիստանի Փենջաբ նահանգի դատարանը քրիստոնյային ցմահ ազատազարկման է դատապարտել եւ խոշոր տուգանք սահմանել աստվածանագության համար: Դա դրսեւորվել է նրանով, որ 2011-ին նա sms-հաղորդագրություն է ուղարկել մահմեդականի՝ վիրավորելով Մուհամմեդ մարգարեին, երկուշաբթի օրը հաղոդել է KAI գործակալությունը:

Իրավապաշտպանների խոսքով՝ քրիստոնյայի մեղքը վստահորեն չի ապացուցվել, իսկ նրա պատիժն անարդարացիորեն դաժան է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարդու իրավունքների պակիստանյան հանձնաժողովը 1988-ից ի վեր երկրում գրանցել է 1050 դատական գործընթացներ՝ կապված «Ղուրանը պղծելու» եւ «Մուհամմեդ մարգարեին վիրավորելու» հետ: Իրավապաշտպանները ընդգծում են, որ աստվածանարգության առումով խիստ օրենսդրությունը  հաճախ կիրառվում է կրոնական փոքրամասնություններին հետապնդելու համար: