ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կլքի Ռուսաստանը, երբ նման հնարավորություն ունենա, սակայն նրա հետ կապված իրավիճակը դեռ հստակ չէ: Այդ մասին հուլիսի 15-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այս վիճակում կախված է մնացել, բայց երբ հնարավորություն կլինի մեկնել, նա, բնականաբար, կանի դա: Իսկ քաղապաստան ստանալու պայմանները նրան լավ հայտնի են, դատելով վերջին հայտարարություններից՝ նա փոխում է իր դիրքորոշումը, իրավիճակը վերջնականապես չի հստակեցվել»,- ասել է Պուտինը:
ԱՄՆ-ը, ըստ էության, արգելափակել են Սնոուդենին Ռուսաստանի տարաքում՝ հնարավորություն չտալով այլ երկրների թույլ տալ նրա թռիչքը իրենց տարածքով, նշել է Պուտինը:«Նա մեր տարածք առանց հրավերի է եկել, նա մեզ մոտ չէր գալիս, եւ մեր ամերիկացի գործընկերները, ըստ էության, արգելափակել են հետագա թռիչքները: Նրանք ահաբեկել են այլ երկրների, ոչ ոք չի ցանկանում նրան վերցնել, եւ այդկերպ արգելափակել են մեր տարածքում»,- ասել է Պուտինը ուսանողների հետ հանդիպմանը:



























