Երուսաղեմից եչ հեռու  մահացել է մկուկես տարեկան աղջիկ, որը մի քանի ժամ մնացել էր փակ մեքենայում: Երբ բժիշկները ժամանել են դեպքի վայր, երեխան եղել է անգիտակից վիճակում, չի շնչել, զարկերակը չի նշմարվել: Բժիշկները երեխային տեղադրել են ռեանիմոբիլի մեջ եւ փորձել են կյանքի վերադարձնել: Այդ ջանքերը արդյունք չեն տվել, եւ երեխան մահացել է «Ասաֆ ա-Ռոֆե» հիվանդանոցում, գրում է «Ռոսբալտը»:

Դոլեւ գյուղի բնակիչները պատմել են, որ երեխայի ծնողները միշտ համարվել են ուշադիր եւ հոգատար մարդիկ: Նախօրեին ողբերգություն է եղել Շիլո գյուղում: Իսրայելցին 5 ամսական դստերը մոռացել է մեքենայում եւ քնել: Յոթ ժամ մեքենայում մնացած փոքրիկը մահացել է ջրազրկումից եւ ջերմային հարվածից:

Ռամատ-Գանայում նույնպիսի իրավիճակում մահացել է 9-ամսական երեխա: