Ծովահենները թուրքական տանկեր են գրավել Գվինեյյան ծոցում, Գաբոնի ափերի մոտ, հաղորդում է Agence-France-Presse-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ն:

«Cotton նավի սեփականատերերը նավի հետ կապը կորցրել են կիրակի օրը: Նրանք կարծում են, որ նավը զավթվել է ծովահենների կողմից, որոնք այդ շրջանում հարձակումներ են իրականացնում»,- գործակալությանն ասել է թուրքական դիվանագիտական գերատեսչության աղբյուրը:

Զավթված տանկերը կանգնած է եղել Պորտ-Ժանտիլում: Դրա անձնակազմը բաղկացած է 20 նավաստիներից, որոնք բոլորն էլ Հնդկաստանի քաղաքացիներ են, հաղորդումէ  «ՌԻԱ Նովոստին»:

Միջազգային ծովային բյուրոն այսօր հրապարակել է աշխարհում ծովահենության զեկույցը, ըստ որի Գվինեյյան ծոցը ամենավտանգավոր վայրն է՝ զգալիորեն առաջ անցնելով Սոմալիից: