Մեծ Բրիտանիայում հարսանիքի ժամանակ հյուրերը ծեծել են իրար, որոնցից մեկի համար այն ավարտվել է հիվանդանոց տեղափոխվելով, մյուսի համար` կալանքով:

«The Daily Mail»-ը գրում է, որ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել  այն բանից հետո, երբ հյուրերից երկուսը  վիճել են հավի մսի կտորի պատճառով:Վեճը ծագել է փեսացուի եղբոր եւ հարսանիքի մյուս մասնակից 53-ամյա Կուրտ Հյուզի միջեւ: Փեսացուի եղբայրը սպասելով իր հերթին, մոտեցել է սեղանին` հավի մսի կտոր վերցնելու երեխայի համար, ինչն էլ առաջացրել  է Հյուզի դժգոհությունը,    գրում է «Lenta.ru»-ն:

Տղամարդիկ սկսել են վիրավորել միմյանց, նրանց միացել են նաեւ մյուս հյուրերեը, ինչպես նաեւ Հյուզի կինն ու հարսնացուի քույրը: Հյուզն սկսել է հրել եւ ծեծել հյուրերին, արդյունքում հարսնացուի քույրը հիվանդանոց է տեղափոխել քթի վնասվածքով:Ոստիկանությունն էլ ձերբակալել է Հյուզին, որը հետո ազատ է արձակվել գրավի դիմաց: