Չնայած երկար տարիներ է, ինչ Գյումրին եւ Սալոնիկը համարվում են քույր քաղաքներ, այնուամենայնիվ հարաբերությունները խորացնելու հարցում առարկայական քայլեր չեն կատարվել, եւ երկու քաղաքների միջեւ կնքված համաձայնագիրը վերանայման կարիք ունի: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ հուլիսի 15- ին հանդիպման ժամանակ այս մասին ասել է Հունաստանի Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսին` Գյումրիի քաղաքապետին պատասխան այցով հրավիրելով Սալոնիկ:
Կողմերը կարեւորել են երկու քաղաքների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը՝ առանձնակի խոսելով սպորտի եւ մշակույթի ոլորտներում փոխգործակության հեռանկաների մասին: Քաղաքապետերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Հանդիպման ավարտին Սամվել Բալասանյանն ու Յանիս Բուտարիսը ատասխանել են լրագրողների հարցերին, այնուհետեւ ներկա գտնվել «Գյումրի» գրքի շնորհանդեսին, հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից:




























