«Ժամանակը» ֆինանսների նախարարությանը հարցում էր ուղարկել, թե որքան դիզվառելիք է հատկացվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկապես այն մարզերին, որտեղ խախտումներ են հայտնաբերվել: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Մեզ, սակայն, ընդամենը պատասխանել էին, թե յուրաքանչյուր մարզին որքան դիզվառելիք է հատկացվել:
Մինչդեռ, եթե տրամադրեին շահառուների ցուցակները, պարզ կդառնար, թե ինչպես է բաշխվել մասամբ պետբյուջեից ֆինանսավորվող դիզվառելիքը: Հիշեցնենք, որ այդ ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մխչյան գյուղից միայն 2012թ. աշնանը 48 հազար լիտր դիզվառելիք էր բաժին հասել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























