Տեւական ժամանակ է` մամուլն ու քաղաքական շրջանակները խոսում են այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարար թեւի պատգամավորները դժգոհ են կուսակցության որդեգրած քաղաքականությունից եւ ցանկանում են, որպեսզի ԲՀԿ-ն վերադառնա կոալիցիա։ Այս մասին գրում է «168 ժամը» եւ հավելում. «Այս խմբի ԲՀԿ-ականները հատկապես մտահոգված են կուսակցության՝ աշնանն ընդդիմադիր դառնալու հնարավորությունից, եւ ըստ շրջանառվող խոսակցությունների՝ այդ դեպքում կարող են դուրս գալ ԲՀԿ-ից։
Մեր թղթակցի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) թեեւ ասել է, որ իր մտքով անգամ չի անցել դուրս գալ կուսակցությունից, սակայն չի թաքցրել, որ իրենց համար շատ ավելի շահեկան էր, երբ ԲՀԿ-ն կոալիցիայի, այսինքն՝ իշխանության մաս էր կազմում »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























