Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ովքե՞ր են ամերիկյան «Բոինգ»-ներ բերել, ովքե՞ր են պատերզամը կանգնեցրել, Ո՞ւմ գումարներով է այդ ամենը կատարվել։ Իհարկե՝ ոչ Հայաստան պետության, քանի որ Հայաստանն այն ժամանակ ոչ բանկային հաշիվներ ուներ ՌԴ-ի հետ, ոչ էլ գումարներ։

«Սումգայիթյան դեպքերի ժամանակ ռուսական զորքերը պաշտպանում էին ադրբեջանական կողմին։ Բա ի՞նչ կատարվեց, որ փոխվեց իրավիճակը։ Ինչպե՞ս Վազգեն Սարգսյանը ծանոթացավ Գրաչովի հետ։ Ոչ ոք այդ հարցերը չհնչեցրեց։ Ինչպե՞ս էին Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վահան Շիրխանյանն ասում, որ այդ մարդու «ոսկե կիսանդրին» պետք է կանգնեցնել Ղարաբաղում։ Այդ ի՞նչ ուժեր էին։ Հաստատ այսօրվա քյաբաբ վաճառողները չէին»,- «Առավոտի» հետ զրույցում այս հարցերն է հնչեցրել «Հակակոռուպցիա» ՀԿ-ի նախագահ Գառնիկ Մարգարյանը։

«20 տարում կործանվեց Հայաստանը, ու ես կարծում եմ՝ ժամանակն է, որ հայ ժողովուրդն ամբողջ ճշմարտությունն իմանա։ Հայերը պետք է կամաց-կամաց ետ գան իրենց հայրենիքում ապրելու... Հայի գենի ու գենոֆոնդի ջարդը պետք է կանգնեցվի...»,- մեջբերում է «Առավոտը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):