Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ «2-րդ հանգստյան տան» մոտակայքում, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ-ը այդ մասին ահազանգը ստացել է հուլիսի 16-ին, ժամը 00.08-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 12SP012 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի եւ ուղեւորի ինքնությունը պարզել չի հաջողվել) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (2 մ խորությամբ):
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել են գազի փականը եւ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
Զոհեր եւ տուժածներ չկան:




























