Ջոհար Ցարնաեւի պաշտպանությունը դիմել է Բոստոնի շրջանային դատարանին՝ խնդրելով, որպեսզի իրենց միանա «մահապատժի հարցերով մասնագետ» Դեւիդ Բրաքը: Դրա պատճառը մեծաքանակ ապացույցներն են, որոնք վերաբերում են 2013թ ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի գործին:

Պաշտպանությունը չի հասցնում ուսումնասիրել բոլոր նյութերը, հաղորդում է Reuters-ը: Նա ավելի քան 30 տարի է մասնագիտացել է բարդ գործընթացներում: Նրա հաճախորդների թվում են եղել ահաբեկիչներ, որոնք 1998-ին պայթեցրել էին Նայրոբիում ԱՄՆ դեսպանատունը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, ներկայումս Ցարնաեւի պաշտպանությունն ապահովում են 4 դատապաշտպաններ՝ Միրիամ Կոնրադի գլխավորությամբ: Պաշտպանների թվում է նաեւ Ջուդի Քլարկը, ում հաճախորդներն են եղել բազմաթիվ ծանր հանցագործություններ իրականացրած անձինք, այդ թվում՝ Սյուզան Սմիթը, ով սպանել է իր երկու մանկահասակ երեխաներին: Նա կարողացել է իր այդ բոլոր պաշտպանյալների համար նախատեսված մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ: