Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետությունում կառավարական զորքերի եւ ապստամբների միջեւ հուլիսի 15-ին տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվել է առնվազն 130 մարդ: Զոհվածներից 10-ը զինծառայողներ են:

Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, վկայակոչելով երկրի կառավարությունը, մարտերը տեղի են ունեցել Հոմա քաղաքից ոչ հեռու: Բախումների ընթացքում կառավարական զորքերը տանկեր են կիրառել: Կողմերն օգտագործել են նաեւ նռնականետեր: Գործակալության տվյալներով՝ բախումների շրջանից Հոմա է փախել մոտ 1000 մարդ:

Դեռեւս կիրակի օրը սկսված կառավարական զորքերի հետ բախումներին մասնակցել են «Մարտի 23-ի շարժման» գրոհայինները, փոխանցում է «Lenta.Ru»-ն:

Հոմայի մոտակայքում մարտերը շարունակվում են դեռեւս 2012թ, երբ գրոհայիններին որոշ ժամանակով հաջողվել էր գրավել քաղաքը: Ավելի ուշ նրանց այնտեղից դուրս էին քշել կառավարական ուժերը: