Հայաստաննի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ադրբաջանական մամուլում «Վրաստանի տարածքում ադրբեջանական գյուղերի վրա հայ զինծառայողների կողմից իրականացված հարձակումների» վերաբերյալ հրապարակումը զառանցանք է համարում:

NEWS.am-ի թղթակցի՝ այդ կասկածելի հաղորդագրությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Բաղդասարյանը կտրականապես հայտարարել է, որ նման զառանցանքը մտադիր չէ մեկնաբանել:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում հայ-վրացական սահմանին մոտ տեղակյված ադրբեջանական գյուղերում բնակչության չարքաշ կյանքի մասին: Սակայն Day.az-ում եւ ԱՊԱ-ում վերջերս հրապարակած հաղորդագրությունը «գերազանցեց» նախորդ նվաճումները. Իբրեւ թե Սադախլո գյուղում վերջին տարիների ընթացքում սպանվել են 8 ադրբեջանցիներ, եւս 4-ն անհայտ կորել է: