Հայաստանի Հանրապետության կառավարությունը Նորքի 1-ին զանգվածում վաճառքի է հանել Դավիթ Մալյան փողոցի 20 շենքի թիվ 61 հասցեում գտնվող 470.2 քառ. մետր անշարժ գույքը: Նշենք, որ դա կիսանկուղային տարածք է` բնակելի շենքում:
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացրած տեղեկանքի` այդ տարածքի գնման առաջարկ են ստացել, որից հետո կազմել են ՀՀ կառավարության որոշման նախագիծ` գույքի օտարման թույլտվության մասին: Հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում:
Գույքը գնահատվել է 28 մլն դրամ (մոտ 70 հազ. դոլար): Բացի այդ` վաճառքի է հանվում հարակից 114 քառ. մետր հողամասը` մոտ 800 հազ. դրամ կադաստրային արժեքով (1 քառ. մետրի կադաստրային արժեքը կազմում է 6960 դրամ):





























