Ադրբեջանը վերջապես պարզել է, թե Հայաստանն ումից էր գնել «MILAN» հակատանկային  հրթիռային համալիրները:

Ռազմական աղբյուրները ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ  համալիրները Հայաստանը ձեռք է բերել Հունաստանից: Նույն աղբյուրների համաձայն` վերջին երկու տարում Հայաստանը Հունաստանից եւ Հարավային Կիպրսից գնել է հակատանկային համալիրներ եւ նշանակալի քանակությամբ հրանոթներ ու ականանետներ:

Ադրբեջանական կողմն ավելի վաղ ենթադրելով, որ համալիրները ձեռք են բերվել Գերմանիայից եւ Ֆրանսիայից, ամեն դեպքում նեղացել էր եւ երկու երկրներին էլ բողոք հայտնել: Երկու պետությունները միաժամանակ հայտարարել են Հայաստանի  եւ Ադրբեջանի նկատմամբ ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների վաճառքի էմբարգոյի պահպանման մասին:

Ակնհայտ է, որ այս անգամ Ադրբեջանը հարկ է, որ նեղանա Հունաստանից եւ Կիպրոսից: Թեթեւ քաշով «MILAN»  հակատանկային հրթիռները Ֆրանսիայի եւ Գերմանիայի համատեղ արտադրության են:  Այն արտադրվում է 1962 թ-ից,  հեռահարությունը  75-2000 մետր է: