Ստամբուլի դատարանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարն անելու համար տուգանել է բրիտանացի նկարչ Մայքլ Դիկինսոնին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, դատարանը նկարչին մեղադրել է թուրք գործչի անձը վիրավորելու եւ նրան հեղինակազրկելու համար։

Ծաղրանկարը, որում Էրդողանը պատկերված է շան տեսքով, եւ որի համար սանձափոկ է հանդիսանում ամերիկյան դրոշը, արվել է մի քանի տարի առաջ։ Նկարիչն այն «Խելոք տղա» է անվանել։ Դժվար չէ գուշակել, որ ծաղրանկարի ստեղծման ժամանակ տերը եղել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը։

Դատավորն ի սկզբանե հայտարարել է, որ Դիկենսոնին դատապարտում է 14 ամսվա ազատազրկման, սակայն հետո պատիժը փոխարինել է երեք հազար ֆունտ ստեռլինգի տուգանքով։ Բրիտանացին հայտնել է, որ չի կարող վճարել այդ գումարը։

Այդ ժամանակ դատավորը երկրորդ զիջմանն է գնացել եւ հայտարարել, որ գումարի վճարումը կարող է հետաձգել հինգ տարով, պայմանով, որ նկարիչն այլեւս չպետք է վարչապետի ծաղրանկարներ անի։

«Ես հիմա էլ կարծում եմ, որ մեղավոր չեմ։ Չեմ կարող ասել, որ քաղաքական գործիչների ծաղրանակարներ այլեւս չեմ անի»,- հայտարարել է Դիկենսոնը։