Պերուի հարավում, այսօր՝ հուլիսի 17-ին, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) կայքը:
Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 06:37-ին, Չիվայ քաղաքից 12 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5,6 կմ խորության վրա:
Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:





























