Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում մահացու ծեծի են ենթարկել ավտոպատահարի մեղավոր դարձած մեքենայի վարորդին: Վթարի հետեւանքով զոհվել էին մոտոցիկլավարն ու նրա ուղեւորուհին:
Վթարը տեղի է ունեցել Նախոդկա-Լազո ավտոճանապարհին՝ հուլիսի 14-ի երեկոյան: Toyota Crown ավտոմեքենան եւ Honda ХР 250-ը ճակատ ճակատի են բախվել: Մոտոցիկլավարը տեղում է մահացել, ուղեւորուհին՝ հիվանդանոցի ճանապարհին:
Հետո դեպքի վայր են ժամանել տղամարդիկ, որոնք սաստիկ ծեծի են ենթարկել արտասահմանյան մեքենայի վարորդին եւ ուղեւորին, հայտնում է «ԱիՖ»-ը:
Առաջինը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, երկրորդին քաղաքային հիվանդանոց են տարել: Նա գանգուղեղային բաց վնասվածք ունի եւ ստորին ծնոտի կոտրվածք, գրում է, «Ռոսիյսկայա գազետան»:
Gazeta.ru-ն հայտնում է, որ Պրիմորիեի ոստիկանությունը 1990թ. Պարտիզանսկա քաղաքի երեք բնակչի է ձերբակալել, որոնց կասկածում են վարորդի հետ հաշվեհարդար տեսնելու մեջ: Չորրորդ մասնակցի ինքնությունը հաստատված է, նրան որոնում են:
Կասկածյալներին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպասվում:



























