Կիեւում փախցրել են 16-ամյա հայուհուն՝ ամուսնացնելու: Միջադեպը պատահել է հուլիսի 16-ին՝ Կիեւում հայկական դեսպանատան մոտ:

Ինչպես պարզաբանել է «Սեգոդնյան», Անին հոր հետ եկել է անձնագիր ձեւակերպելու: Նա նստած է եղել շինության մոտ տեղադրված նստարանին, մինչդեռ հայրը եղել է դեսպանատան մուտքի մոտ: Ականատեսների վկայությամբ՝ նստարանին է մոտեցել կարմիր «Միթսուբիշի Լանսեր», որից դուրս եկած տղաները բռնել են աղջկան, ուժով նստեցրել ավտոմեքենան եւ տարել: Հայրը չի հասցրել օգնել դստերը:

Ինչպես ոստիկաններն են պարզել, Անիին առեւանգել են նրա փեսացուի ընկերները՝ նրանց ամուսնացնելու համար: Ոստիկանների խոսքով՝ փեսացուի ընկերները զանգահարել են աղջկա հորն ու ասել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է եւ երեք օրից հարսանիքն է:

ՆԳՆ մամուլի ծառայությունում պարզաբանել են, որ առեւանգողներին ամենայն հավանականությամբ չեն պատժի. «Եթե չբողոքեն, պատիժ չի լինի»: