Ամերիկյան իշխանությունները սառեցրել են Ղրղըզստանի նախկին նախագահի որդի Մաքսիմ Բաքիեւի բանկային հաշիվները:
Ինչպես «Կոմերսանտին» հաղորդել է Ղրղըզստանի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիեւը, վկայակոչելով «ամերիկյան կողմի տեղեկատվությունը», սառեցված միջոցներն ընդհանուր առմամբ կազմում են 70 մլն դոլար:
Ղրղըզստանը մտադիր է համանման որոշումների հանգեցնել նաեւ մյուս երկրներին, որտեղ պահվում են այն միջոցները, որոնք հանրապետությունից դուրս են բերվել Կուրմանբեկ Բակիեւի կառավարման ընթացքում: Բիշքեկը ծրագրում է հետ վերադարձնել այդ միջոցները:
Բաքիեւ կրտսերին երկրի իշխանությունները մեղադրում են ֆինանսական մեքենայություններ իրականացնելու մեջ, ինչպես նաեւ գումարներ լվանալու մեջ: 2013թ գարնանը նրան հայրենիքում հեռակա կարգով 25 տարվա ազատազրկման են դատապարտել:
Բակիեւ-կրտսերին ձերբակալել են Լոնդոնում՝ Ղրղըզստանի եւ ԱՄՆ խնդրանքով: Սակայն գործն արտահանձնմանը չի հասել:




























