Ինդոնեզական բանտերից 1 շաբաթվա ընթացքում 2 զանգվածային փախուստ է իրականացվել: Առնվազն 12 բանտարկյալներ, այսօր՝ հուլիսի 17-ին, փախել են ինդոնեզական Բաթամ կղզու բանտից:

Ներկայումս ոստիկանները փորձում են թույլ չտալ հանցագործներին լքել կղզու տարածքը: Հաջողվել է ձերբակալել փախուստի դիմած միայն մեկ դատապարտյալի:

Թմրանյութերի վաճառքի կասկածանքով 12 բանտարկյալներ կարողացել են դուրս գալ գերծանրաբեռնված քրեակատարողական հաստատությունից, որտեղ 250 մարդու փոխարեն եղել է ավելի քան 450, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Հիշեցնենք, որ 6 օր առաջ Սումատրա կղզում 1,5 բանտարկյալների համար նախատեսված բանտում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել էր 3 բանտարկյալ եւ 2 բանտապահ: Բանտում իրենց պատիժն են կրել 2,6 հազար բանտարկյալներ: Նրանցից 210-ին հաջողվել է փախուստի դիմել: Փախուստի դիմածներից 10-ը պատիժ են կրել ահաբեկչական գործունեության համար: Ներկայումս ազատության մեջ են այդ փախուստի մոտ 100 մասնակիցներ: