ԱՄՆ երկակի խաղ է խաղում Աֆղանստանում՝ փորձելով հաղթել ահաբեկիչներին, որոնց «հենց իրենք են ստեղծել»։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, ով մարտի 10-ին Քաբուլ է այցելել։

Իրանի նախագահի խոսքով, ՆԱՏՕ-ն չի կարող խաղաղություն բերել Աֆղանստանին։

Ահմադինեջադը համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ նրա համախոհների՝ Աֆղանստանի պատերազմում ծախսած միջոցները լավ կլիներ ուղղել ոռոգմանը եւ երկրի զարգացմանը նպաստող այլ նախագծերի։ «Ձեր երկիրն աշխարհի մյուս ծայրին է, ուրեմն ի՞նչ եք անում դուք այստեղ», ասել է Իրանի նախագահը։