Սոչիում 15 հոգուց բաղկացած հայերի ընտանիքին վտարում են սեփական տնից՝ գոյություն չունեցող օլիմպիական օբյեկտի պատճառով: Հուլիսի սկզբին Հայրենական պատերազմի վետերան Համազասպ Թորոմոնյանի ընտանիքին տեղեկացրել են, որ իրենց միակն տունն ու հարակից շինությունները քանդվելու են՝ կառուցվելիք օլիմպիական օբյեկտի պատճառով:

Սակայն ինչպես տան սեփականատերերն են պնդում, այդ փողոցում շինարարական աշխատանքներ ծրագրված չեն եւ չեն էլ նախատեսվում: Այս մասին հաղորդում է «Սոչինսկայա կուրորտնայա նեդելյան»:

Ընդ որում, ընդգծվում է, որ չգիտես ինչու, Թորոմոնյանների հարեւաններից եւ ոչ մեկի տունը քանդման ենթակա չէ: