Մարտի 12-ի ժամը 10-ից մինչև մարտի 13-ի ժամը 10-ը կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4 թաղամասերի, Սեբաստիա, Բատիկյան, Շահումյանի 12-րդ, 13-րդ փողոցների, Տիչինա-Սեբաստիա և Մալաթիա-Սեբաստիա փողոցներով պարփակված հատվածի, Իսակովի պողոտայի, Թաիրով, Գեղանիստ, Արգավանդ և Փարաքար գյուղերի, Հաղթանակ գյուղի 1-6 փողոցների ջրամատակարարումը։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Երևան Ջուր» ընկերությունից, ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Արարատյան» թիվ 4 և 5 ջրատարների վրա վթարավերականգնողական աշխատանքներով։
Մարտի 12-ին 24 ժամով ջուր չի լինի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի մի շարք հատվածներում
Տեղադրություն



















