Կրասնոյարսկում փոխհրաձգության արդյունքում երկրորդ զոհը 23-ամյա երիտասարդ է: Գլխի հրազենային վնասվածքով նրա մարմինը հուլիսի 18-ին ժամը 21-ի սահմաններում դուրս են նետել մուգ ջիպից: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ հիմքեր կան ենթադրելու, որ զոհվածը եւս Սովետական շրջանում փոխհրաձգության մասնակից է եղել:
ՆԳՆ շրջանային ԳՎ տվյալներով` հրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 18-ին` Կրասնոյարսկի Սովետական շրջանում: Հրաձգության պատճառը երկու շինարարական ընկերությունների` «Գաուդիի» եւ «Նովի գոռոդի», միջեւ կոմերցիոն կոնֆլիկտն է եղել:
«Ինտերֆաքսը» հաղորդում է, որ գիշերը ձերբակալվել է 20 կասկածյալ: Հայտնաբերվել են նաեւ զենքեր:
Հաղորդվում է, որ հրաձգությանը մասնակցել են հյուսիսկովկասցիներ: Փոխհրաձգության արդյունքում զոհվել է շինարարական ընկերության 42-ամյա հիմնադիրը եւ եւս մեկ տղամարդ:
Մինչ այդ, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, գործակալությունը հաղորդել է, որ հրաձգությանը մասնակցել են նաեւ հայաստանցիներ:
Կրասնոյարսկում շինարարական ընկերության տնօրենին հայե՞րն են սպանել





























