Հակաահաբեկչական գործողության ընթացքում պակիստանյան զինծառայողները երկրի հյուս-արեւմտյան շրջանում 28 գրոհայինների են ոչնչացրել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, հաղորդել է Պակիստանի բանակի մամուլի ծառայությունը:
Աֆղանստանին սահմանակից շրջանում ծայրահեղականների դեմ մարտերի ընթացքում ոչնչացվել են պակիստանյան թալիբների «Թեհրիկ-ի-թալիբան Պակիստան» շարժման անդամները: Փոխհրաձգության արդյունքում զոհվել են նաեւ պակիստանցի զինծառայողներ, հաղորդում է «Pravda.Ru»-ն:
Հայբեր շրջանը ներառված է, այսպես կոչվող, Պակիստանի «ցեղերի շրջանի» կազմում եւ ունի ռազմական նշանակություն. դրանով են անցնում մի քանի տարանցիկ ուղիներ:




























