Հնդկաստանում երեխաների զանգվածային թունավորման եւ մահվան պատճառը մոնոկրոտոֆոս թունաքիմիկատն է: Հենց դրա հետեւանքով են տուժել երեխաները Բահիր նահանգում: Վարակից մահացել է 4-12 տարեկան 23 երեխա: Նրանք բոլորը թունավորվել են դպրոցի ճաշարանում, որտեղ բրինձ եւ ոսպ են կերել:
Եվս մեկ զանգվածային թունավորման դեպք է գրանցվել Հնդկաստանի Գոա նահանգում: Այստեղ երեխաները թունավորվել են աղքատների համար նախատեսված ճաշից, սակայն տեղի իշխանություններն ամեն բան հերքում են եւ ասում, որ պատճառը պարզապես ստամոքսի խանգարումն է եղել: Թունավորման հստակ պատճառները հայտնի կլինեն հաջորդ շաբաթ, հաղորդում է Vesti.ru-ն:
Վերջին ամիսներին երեխաների թունավորման երրորդ դեպքում եւս պատճառն անվճար սնունդն է եղել: Միջադեպը տեղի է ունեցել Թամիլնադու նահանգում, որտեղ 102 աղջիկներ թունավորվել են անվճար ճաշից հետո:



























