Նոր Զելանդիայի ափերի մոտ, այսօր՝ հուլիսի 21-ի առավոտյան, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այն տեղի է ունեցել խոշոր Սեդոն քաղաքից 20 կմ, իսկ մայրաքաղաք Վելինգթոնից 57 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10,1 կմ խորության վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 19 կմ խորության վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հնարավոր զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:



























