ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ Ավստրալիայի զինուժի համատեղ վարժանքների ժամանակ խափանում է տեղի ունեցել: Զորավարժությունները տեղի էին ունենում արեւելյան կիսագնդում: AV-8BHarrier ռմբակոծիչները պլանի համաձայն, պետք է ռումբեր նետեին օվկիանոսում, սակայն տեղեկություն են ստացել, որ դա կարող է անվտանգ չլինել:
Արդյունքում ամերիկյան երկու ռազմական օդանավերը 4 ուսումնական ռումբեր են նետել Մեծ արգելապատային խութի վրա, որը Ավստրալիայի ազգային հուշարձաններից է: Այդ կապակցությամբ ներկայացված պարզաբանման մեջ նշվել է, որ ռմբակոծիչները չէին կարող ռումբերով վայրէջք կատարել, հաղորդում է РБК-ն:
Ռումբերից մեկը չի պայթել, որովհետեւ լիցքավորված չի եղել: Հայտարարությունւմ նշվում է, որ ռումբերը նետվել են կորալներից հեռու, որպեսզի նվազագույնի հասցնեն խութի վնասումը:
Մեծ արգելապատային խութը աշխարհում ամենամեծ կորալային կղզին է, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:



























