Բելգիայում այսօր՝ հուլիսի 21-ին, որը երկրի Ազգային օրն է, տեղի կունենա թագավոր Արբերտ II-ի գահից հեռանալու արարողությունը եւ արքայական երդում կտա թագաժառանգ արքայազն Ֆիլիպը:
Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ հանդիսավոր արարողությունը կսկսվի տեղի ժամանակով 09:00-ին՝ Te Deum laudamus կաթոլիկ հիմնով: Արարողությունը կկայանա Բրյուսելի Սուրբ Միխայիլ Արխանգելի եւ Սուրբ Գուդուլայի տաճարում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
79-ամյա Ալբերտ II-ի գահից հեռանալու եւ գահը 53-ամյա ժառանգորդին փոխանցելու ողջ արարողությունը կտեւի 2 ժամ:
Հուլիսի 22-ին նոր միապետը կանցնի իր լիազորությունների կատարմանը:





























