Մալիի հյուսիսում առեւանգել են ընտրական հանձնաժողովի չորս աշխատակիցների եւ Թեսսալի քաղաքի փոխքաղաքապետին: Առեւանգման մեջ կասկածվում են տուարեգ անջատողականները: Պաշտոնյաներին գողացել են քաղաքի սահմաններից դուրս:
Ավելի վաղ Մալիի կառավարությունն ապստամբներին մեղադրել են հրադադարի համաձայնգրի խախտման մեջ, երբ չորս մարդ էր զոհվել տուարեգների եւ սեւամորթ աֆրիկացիների բախման արդյունքում: Կառավարությունը ապստամբներին նաեւ մեղադրել էր ընտրությունները ձախողելու փորձի մեջ, հաղորդում է RBC-ն:
Հաջորդ շաբաթ Մալիում կայանալու են նախագահական ընտրությունները, եւ այդ պատճառով երկրում սրվել են ազգամիջյան հակասությունները:





























