Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը (BND) եւ Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունը կիրառել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության  (NSA) լրտեսական ծրագրերը, գրում է Der Spiegel հանդեսը` վկայակոչելով իր ձեռքի տակ գտնվող NSA-ի գաղտնի փաստաթղթերը:

Մասնավորապես, Սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչությունում տեղադրվել է XKeyscore ծրագիրը` «կատարելագործելու նրա հնարավորությունները ահաբեկչության դեմ պայքարում NSA-ին օգնություն ցուցաբերելիս», հաղորդումէ  «ՌԻԱ Նովոստին»:

Նոր համակարգը ներկայացվել է 2008թ. փետրվարին NSA-ի փակ շնորհանդեսի ժամանակ որպես լրտեսության դեմ արդյունավետ զենք: Ծրագիրը թույլ էր տալիս հետեւել օգտատերերին բանալի-բառերով եւ կարող է մի քանի օրում տեղեկություններ հավաքել հետաքրքրող բոլոր միացումների մասին: Գերմանիայից NSA ամեն ամիս ստացվող 500 մլն տեղեկություններից 180 միլիոնը հատուկ ծառայությունների ձեռքում հայտնվում էր շնորհիվ XKeyscore-ի: