Առնվազն 65 մարդ է զոհվել եւ մոտ 200-ը վնասվածքներ են ստացել Բաղդադում եւ նրա արվարձաններում ահաբեկիչների իրականացրած 14 պայթյունների հետեւանքով:
13 պայթյուն որոտացել է անմիջապես Բաղդադում, եւս մեկը` հարավային արվարձան Մադաինում: Պայթուցիկ սարքերի մեծ մասը դրված է եղել մեքենաների մեջ, իսկ մեկը` ճանապարհի եզրին: Տուժածների մասին տեղեկությունները հաստատել են նաեւ բժշկական ծառայությունների ներկայացուցիչները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ահաբեկչությունները տեղի են ունեցել հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում, իսկ ժամն ընտրված է եղել առավելագույն թվով մարդկանց վնասելու համար: Հուլիսին ողջ Իրաքում ահաբեկչություններին զոհ է գնացել 500 մարդ:



























