Իտալիայի կենտրոնական մասում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումն արձանագրվել է առավոտյան 5:07-ին, Ադրիատիկ ծովի Անկոնա եւ Մաչերատա նահանգներում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ծովի հատակում, ափից 20 կմ հեռավորության վրա: Զոհեի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ստորգետնյա ցնցումները խուճապ են հարուցել հանգստացողների շրջանում, հազարավոր մարդիկ լքել են կացարաններն ու հյուրանոցները:



























