Փարիզում հուլիսի 21-ի գիշերը հրդեհ է բռնկվել FEMEN շարժման կենտրոնակայանում:
Ինչպես ասվում է շարժման կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, միջադեպը տեղի է ունեցել ժամը 5:30-ի սահմաններում: Հրդեհի բռնկման պահին գրասենյակում FEMEN-ի երկու ակտիվիստուհիներ են գտնվել:
«Աղջիկներն արագ հրշեջներ են կանչել, ոչ ոք չի տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ներկայումս հրդեհը մարված է, իրավապահները հետաքննում են դեպքը:




























