Կահիրեի արվարձանում վթարի հետեւանքով զոհվել է 15 զինվորական, եւս մոտ 40-ը` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Զինվորականներին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի հետ, ապա կողաշրջվել է: Ավտոբուսի վարորդը եւս մահացել է, հաղորդում էGazeta.ru-ն:

Զինվորների մեծ մասը նորակոչիկներ են եղել, որոնք իրենց առաջին արձակուրդին էին մեկնում: