Իսլանդիայի Կեֆլավիկ քաղաքի օդանավակայանում վթարի է ենթարկվել Sukhoi Superjet 100 ինքնաթիռը: ԲՎարեբախտաբար, վթարի հետեւանքով ոչ ոք չի զոհվել:

Ինքնաթիռը խնդիրներ է ունեցել շասսիի հետ, վայրէջքի ժամանակ դրանք չեն բացվել: Արդյունքում ինքնաթիռը վայրոջէ է կատարել փորի վրա, վնասվել է շարժիչը: Ինքնաթիռում հրդեհ չի բռնկվել, թեեւ դրա վտանգը եղել է:

Վայրէջքի պահին ինքնաթիռում 5 մարդ է եղել, որոնցից մեկին տեղափոխել են հիվանդանոց:

Sukhoi Superjet 100-ն Իսլանդիա էր մեկնել փորձնական թռիչքների: Միջադեպի պատճառները պարզվում են: