Հոնդուրասում սանիտարական լարված վիճակ է դենգե տենդով հիվանդացության աճի պատճառով: Կենտրոնական Ամերիկայի այս երկրի իշխանությունները հայտնել են, որ տարեսկզբից ի վեր դենգե տենդից 13 մարդ է մահացել:
Մահացու ելքով դեպքերը գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը, երբ դենգե տենդից ընդամենը երկու մարդ էր մահացել: Պաշտոնական տվյալով` տարեսկզբից հիվանդացության ավելի քան 11,5հազար դեպք է գրանցվել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Իշխանություններն արտակարգ միջոցներ են ձեռնարկում վտանգավոր հիվանդության տարածմանը դիմակայելու համար: Նրանք ծխեցման են ենթարկում այն տարածքներըմ որոնք կարող են նպաստավոր լինել դենգե վարակը փոխանցող մոծակների բազմացման համար:
Ուշագրավ է, որ 2011թ. Հոնդուրասում դենգե տենդից մահացության դեպք չէր գրանցվել: 2010թ. Այդ հիվանդությունից մահացության դեպքերի ամենաբարձր թիվն էր գրանցվել` 83:




























