հեղափոխական զինված ուժերի գրոհայինների հարձակման հետեւանքով նվազագույնը 19 զինվորականներ են զոհվել, հայտնում են լատինամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

Առաջին միջադեպը, որի արդյունքում 15 զինծառայող է զոհվել, տեղի է ունեցել շաբաթ օրը` Վենեսուելայի սահմանին մոտ գտնվող Արաուկա դեպարտամենտի Տամե-Ֆորտուլ ավտոճանապարհին: Ապստամբները հարձակվել են նավթատարի շինարարությունը հսկող զինվորների վրա: Պատասխան գործողությունների արդյունքում 11 ապստամբների են բռնել:

Ես մեկ միջադեպ երկրի հարավային Կակետա նահանգում է գրանցվել, որտեղ գրոհայինների հարձակման հետեւանքով չորս զինծառայող է զոհվել: Զինվորականները պատասխան հարվածով վեց գրոհայինի են ոչնչացրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը մեկնել է Արաուկա դեպարտամենտ եւ հայտարարել անվտանգության խորհրդի շտապ նիստ գումարելու մասին, որում ընդգրկված է երկրի գերագույն հրամանատարությունը:

Երկրի կառավարությունը եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի ներկայացուցիչները 2012թ. նոյեմբերից Կուբայում բանակցային գործընթաց էին սկսել, որը կոչված էր վերջ դնել գրեթե 50-ամյա հակամարտությանը, որին ավելի քան 100 հազար մարդ է զոհ գնացել, իսկ միլիոնավոր բնակիչներ հեռացել են երկրից: Հեղափոխականները պայքարում են հանուն «Նոր Կոլումբիայի» եւ հավասարության ու արդարութկան հասարակության ստեղծման: ԱՄՆ-ն եւ Եվրոպան  Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել, այն թմրամաֆիայի հետ կապերի մեջ է կասկածվում: