ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Աֆղանստանի ականազերծումը համակարգող կենտրոնի» մասնագետները հայտարարում են, որ ՆԱՏՕ-ն զորքերը դուրս բերելիս չի ոչնչացնում ռազմամթերքը, ինչը քաղաքացիական հասարակության շրջանում զոհերի է հանգեցնում:
Չպայթեցված եւ չվնասազերծված նռնակները, ականները մնում են նախկին ռազմակայանների տարածքում, ինչի հետեւանքով արդեն 50-ից ավելի մարդ է զոհվել, նրանց մեծ մասը` 2012 եւ 2013թթ., հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կենտրոնի ղեկավար Մուհամեդ Սեդիկ Ռաշիդն ասել է, որ 2012թ. 363 մարդ վնասվել է լքված ռազմամթերքի պայթյուններից, այսինքն` ամսական մոտ 30 մարդ: Այս տարի արդեն 241 մարդ է վիրավորվել:




























