Ամերիկյան Քլիվլենդի ոստիկանությունը երեք կանանց մարմիններ է գտել եւ այժմ այլ զոհերի է փնտրում: Դիակները գտնվել են իրարից ոչ հեռու` աղքատ թաղամասերից մեկում, որտեղ բազմաթիվ լքված տներ կան:
Քլիվլենդի քաղաքապետ Հարրի Նորթոնը հայտարարել է, որ ոստիկանությունը կասկածում է սեռական բռնարարների ցուցակում գրանցված 35-ամյա մի տղամարդու: Իսկ դա նշանակում է, որ դիակներն ավելի շատ կարող են լինել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանությունը նաեւ կասկածներ ունի, որ հանցագործի վրա ազդեցություն է ունեցել Քլիվլենդում ավելի վաղ ի հայտ եկած Սոուել ազգանունով մեկ այլ սերիական մարդասպան, որը 2011թ. դատապարտվել էր 11 կանանց սպանության համար:




























