Եվրամիության ԱԳՆ-ն հուլիսի 22-ին կդիտարկի լիբանանյան ծայրահեղական «Հըզբոլլահ» խմբակցության մարտական ստորաբաժանումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցը:

«Հըզբոլլահի» գրոհայիններին ահաբեկիչ ճանաչելու կողմնակիցները պնդում են, որ հենց այդ խմբավորումն է կանգնած նախորդ տարի Բուլղարիայում իսրայելցի զբոսաշրջիկներով ավտոբուսի վրա հարձակման հետեւում, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

«Հըզբոլլահը» հերքում է այդ մեղադրանքները:

Եթե ԵՄ բոլոր 27 պետությունները կողմ լինեն «Հըզբոլլահին» ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառեկուն, ապա Եվրոպայում լիբանանյան կազմակերպության  կողմնակիցները չեն կարողանա օրինական կերպով վերջինիս հաշիվներին միջոցներ փոխանցել:

Բացի այդ, եվրոպացի դիվանագետներին կարգելվի հանդիպել «Հըզբոլլահի» մարտական ստորաբաժանման ներկայացուցիչներին: