Չինական Հանսու նահանգում երկրաշարժի արդյունքում զոհերի թիվը հասել է առնվազն 22-ի, իսկ տուժածներինը՝ 300-ի, հաղորդում են տեղի իշխանությունները: Վերջին տեղեկությունների համաձայն՝ Դինսի քաղաքի մերձակայքում փլուզվել է մոտ 400 շինություն, եւս 5000-ը վնասվել է: Ինչպես հաղորդում է չինական լրատվական Սինհուա գործակալությունը, երկրաշարժի արդյունքում գրանցվել են նաեւ սողանքներ:

5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան:Դրա կործանարարությունը կապում են նրա հետ, որ հիպոկենտրոնը Երկրի մակերեւույթին մոտ է տեղակայված եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: