Թայլանդում ավտոբուսի վթարից 22 մարդ վնասվածք է ստացել: Ոստիկանությունը հայտնել է, որ պատահարը տեղի է ունեցել  Պրոչուապ Քհիրիքհան նահանգում, որը ձգվում է Սիամական ծոցի երկայնքով:

Նախնական տվյալով՝ վարորդը ննջել է, արդյունքում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել կամուրջի հենապատին: Զբոսաշրջիկներով ավտոբուսը  Փհանգնգայից ուղեւորվել էր Բանգկոկ:

Զբոսաշրջիկների ազգության մասին տվյալներ չի հաղորդվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: